Ամանորիա սեղանի ձեվավորում

                     Ամանորիա սեղանի ձեվավորում 

ՄՍՈՎ ԵՎ ՍՆԿՈՎ ԱՂՑԱՆ    

  Մսով սնկով աղցան   Բաղադրիչներ.
տավարի միս – 200 գ,
սունկ – 150 գ,
նռան հատիկներ,
աղ, պղպեղ,
թթվասեր – 2-3 ճ. գդ,
սամիթ
Տավարի միսը խաշել, մի փոքր աղ անել: Խաշելիս ջրի մեջ մեկ-երկու հատիկ պղպեղ գցել, միսն ավելի համեղ կլինի: Սունկը մաքրել, լավ լվանալ, մի փոքր ջրով եփել: Այնուհետև եփված սունկը քամել, բարակ շերտերով կտրատել, միսը նույնպես կտրատել: Թթվասերին աղ, պղպեղ անել, խառնել, լցնել մսի և սնկի վրա: Զանգվածը խառնել, ավելացնել նռան հատիկները և կտրատած սամիթը: Զարդարել նռան հատիկներով ու կանաչիով:    

ԳԱՐԵՋՐՈՎ ԽՈԶԻ ԲՈՒԴ     

Խոզի բուդ   Բաղադրիչներ.
խոզի բուդ,
սոխ – 1 գլուխ,
թթվաշ խնձոր – 1 հատ,
գազար - 1 հատ,
հատիկ պղպեղ, դափնու տերև,
համեմի սերմ, սամիթի սերմ, մանանեխի հատիկներ,
մեղր – 1 ճ. գդ.,
գարեջուր – կես լիտր
Բուդը հոսող ջրով լավ լվանալ, ծակծկել, թողնել սառն աղաջրում: Ապա ջուրը թափել, կաթսայի մեջ կրկին ջուր լցնել: Գազարը, սոխը, խնձորը խոշոր կտրատել, լցնել կաթսան, ավելացնել հատիկ պղպեղը, աղ, դափնու տերևներ: Եփել յուրաքանչյուր կիլոգրամին մեկ ժամ հաշվարկով (այսինքն` 4 կգ-անոց բուդը եփել 4 ժամ), փրփուրը պարբերաբար հեռացնել: Թողնել, որ միսը մնա արգանակի մեջ և ներծծի համեմունքների բույրն ու համը: Սոտեյնիկի մեջ խառնել գարեջուրը, մեղրը, մանանեխը, մարմանդ կրակի վրա դնել, անընդհատ խառնել: Բուդը արգանակի հանել, տեղափոխել տապակի մեջ: Վրան լցնել գարեջրի սոուսը, մանանեխի, համեմի, սամիթի սերմերը խառնել, շաղ տալ վրան: Միսը դնել 180-190 աստիճան ջեռոցում և եփել, մինչև կեղև ստանա:     

ՄՍՈՎ ԽՄՈՐՈՒԿՆԵՐ  

Մսով խմորուկներ
Բաղադրիչներ.
խմորի համար
կաթ – 4 բաժակ,
ձու – 3 հատ,
ալյուր – 2-2.5 բաժակ,
բուսայուղ – 2 ճ. գդ.,
աղ – մի պտղունց
միջուկ.
տավարի աղացած միս – 500-600 գ,
սոխ – 1-2 գլուխ,
չորացրած կամ թարմ ծիթրոն,
մաղադանոս,
աղ, պղպեղ,
կարագ – 70 գ
Սառը կաթը լցնել էմալապատ կաթսայի մեջ, ձուն կոտրել, հարել, խառնել կաթին: Աղ ցանել, ավելացնել բուսայուղը: Աստիճանաբար ավելացնել նաև ալյուրը`մաղով շաղ տալով անմիջապես կաթսայի մեջ: Անընդհատ խառնել, որ գնդիկներ չառաջանան: Թավան լավ տաքացնել, խմորուկներ պատրաստել: Շերեփով այնքան խմոր լցնել թավայի մեջ, որ շերտը շատ հաստ չլինի, այլապես փաթաթելիս կպատռվի: Եթե խմորը ջրիկ է, ալյուր ավելացնել, այն պիտի թանձր շիթով հոսի: Խմորի մի կողմը թխվելուն պես այն շուռ տալ, թողնել, որ մյուս կողմն էլ կարմրի: Շարել իրար վրա, թողնել սառչեն: Միջուկի համար նախատեսված միսը լցնել թավայի մեջ, մի փոքր ջուր ավելացնել: Կափարիչը ծածկել և եփել մարմանդ կրակի վրա: Երբ հեղուկը ցամաքի, ավելացնել աղացած սոխը, կարագը, կափարիչը նորից ծածկել: Պարբերաբար խառնելով տապակել, վերջում ավելացնել չորացրած կամ թարմ կանաչին, համեմել աղով, սև պղպեղով, խառնել: Կարելի է մի քիչ քիմիոն ավելացնել: Ամեն խմորի մեջ գդալով դնել մի փոքր միջուկ, երկարուկ փաթաթել, ավելի հարմար է շարել և պահել քառակուսի ամանի մեջ: Մատուցելուց առաջ տաքացնել` թեթևակի տապակելով տաք բուսայուղի մեջ:


ՏՈՆԱԿԱՆ ԱՂՑԱՆ

Տոնական աղցան   Բաղադրիչներ.
ձիթապտուղներ – 1 տուփ,
պահածոյացված եգիպտացորեն - 1 տուփ,
նուռ - 1 հատ,
ընկույզ – 150 գ,
հավի կրծքամիս - 1 կտոր,
մայոնեզ, թթվասեր, սամիթ
Հավի կրծքամիսը եփել, աղ ցանել վրան: Կաշին հեռացնել, կտրատել մանր խորանարդիկների: Ձիթապտուղների կորիզները հանել, օղակ-օղակ կտրատել փափուկ մասը: Եգիպտացորենը քամել, ընկույզի միջուկը մանրացնել: Այդ ամենը խառնել խորը ամանի մեջ: Թթվասերն ու մայոնեզը 1:1 հարաբերությամբ խառնել, միացնել աղցանին: Զարդարել նռան հատիկներով սամիթի տերևներով, մատուցել: 


ԹՓՈՎ ՏՈԼՄԱ 

Թփով տոլմա  Բաղադրիչներ.
տավարի աղացած միս – 1 կգ,
սոխ – 2-3 գլուխ,
թարմ կանաչի (համեմ, մաղադանոս, ծիթրոն),
աղ, սև և կարմիր աղացած պղպեղ,
բրինձ – կես բաժակ,
խաղողի տերևներ,
սոուս.
մածուն – 250գ,
սխտոր – 2 ատամիկ
Միսը աղալ: Սոխը, կանաչին մաքրել, լվանալ, մսաղացով անցկացնել: Աղ, սև և կարմիր պղպեղ ցանել մսին, ավելացնել աղացած սոխն ու կանաչին, խառնել: Բրինձը մաքրել, լվանալ, ավելացնել խճողակին: Եթե միսը յուղոտ չէ, մի փոքր կարագ հալեցնել ջրի մեջ, լցնել մսի վրա, խառնել: Խաղողի տերևները մի քանի վայրկյան գցել եռացող ջրի մեջ, ապա հանել, դնել քամիչի վրա: Կոթերը հեռացնել: Ամեն տերևի վրա մի գդալ միջուկ դնել, փաթաթել: Խիտ շարել կաթսայի մեջ, վրան ծածկել տափակ ափսեով, սառը ջուր լցնել: Ջուրը պիտի փոքր-ինչ ծածկի տոլմաները: Եփել մարմանդ կրակով այնքան, մինչև բրինձը եփվի: Մատուցել մածուն-սխտորով սոուսի հետ:



ՍՈՒՆԿՈՎ ԼԱՎԱՇՈՎ ՌՈՒԼԵՏ 

snkov rulet  Բաղադրիչներ.
լավաշ – 3 հատ,
սունկ – 400 գ,
սոխ – 1 գլուխ կամ մեկ փունջ կանաչ սոխ,
ապուխտով հալած պանիր – 400 գ,
սամիթ – 1 փունջ,
յուղ կամ բուսայուղ,
աղ,
պղպեղ
Սոխը մանրացնել, տապակել, ավելացնել կտրատած սունկը: Աղ, պղպեղ ցանել, խառնել և եփել 10-15 րոպե: Լավաշի մեկ շերտին քսել հալած պանիրը, շաղ տալ կտրատած սամիթի մեկ երրորդ մասը: Վրան դնել երկորդ լավաշը: Նորից պանիր քսել, համաչափ տարածել սունկի զանգվածը: Ծածկել երրորդ լավաշով, պանիր քսել, սամիթ շաղ տալ և ձիգ փաթաթել լավաշները: Տոպրակի մեջ դնել և տեղավորել սառնարանում մի քանի ժամ: Սառեցնելուց հետո հանել, կտրել ոչ շատ հաստ շերտերի և մատուցել, զարդարելով սամիթի ճյուղերով:



ԹՌՉՆԱՄԻՍ ԳԻՆՈՒ ՄԵՋ 

Թռչնամիս գինու մեջ Բաղադրիչներ.
հավ – 1 հատ,
սոխ – 3-4 հատ,
կարագ  – 80 գ,
սխտոր – 4-5 պճեղ,
գինի – 300 մլ,
տոմատի մածուկ – 2 ճ. գդ.,
անանուխ և աղ ըստ ճաշակի
Թռչնամիսը կիսել կամ կտորների վերածել, խորը կաթսայի մեջ մի փոքր ջրով շոգեխաշել: Հետո ավելացնել կտրատած սոխ, ճզմած սխտոր, կարագ, աղ և եփել: Ավելացնել 100 մլ գինի և շարունակել եփել: Կրակից վերցնելուց 5-7 րոպե անց ավելացնել մնացած գինին, տոմատի մածուկը և մանր կտրատած անանուխի տերևները:   

ԱՂՑԱՆ «ՁՄԵՌ ՊԱՊ» 

Ձմեռ պապ Բաղադրիչներ.
խաշած բրինձ – 250 գ,
ծովախեցգետնի ձողիկներ – 200 գ,
պղպեղ – 1 հատ,
լոլիկ – 2 հատ,
աղ դրած կարմիր ձուկ –  100 գ,
մայոնեզ
զարդարելու համար.
պանիր, պղպեղ,
կարմիր ձկան միս,
խաշած ձու,
թարմ վարունգ,
հատիկ պղպեղ
Ծովախեցգետնի ձողիկները, պղպեղը, ձուկն ու լոլիկը խորանարդիկներով կտրատել: Տափակ ափսեի մեջ շերտերով դասավորել աղցանը:
1-ին շերտ – բրինձ,
2-րդ շերտ – ծովախեցգետին,
3-րդ շերտ – պղպեղ,
4-րդ շերտ – լոլիկ,
5-րդ շերտ – ձուկ,
6-րդ շերտ – մայոնեզ
Ձկան փափկամսից պատրաստել Ձմեռ պապի մուշտակը, դեմքը ստանալ քերած դեղնուցից, մորուքը` սպիտակուցից, աչքերի փոխարեն դնել հատիկ պղպեղներ: Ձեռնոցները, գոտին, գլխարկը կարմիր պղպեղից են: Ափսեի եզրը զարդարել վարունգի շերտերով:




Комментариев нет:

Отправить комментарий