Ամանորյա մաղթանքներ

Ուզում եմ այսօր ձեր դատին ներկայացնել ամանորյա մի շարք մաղթանքներ, որոնք իրենց մեջ նաև պարունակում են երջանկության արգասիքներ և խրատական հանգեր.....♥
Ցանկանում եմ, որ այս գալիք տարին բոլորին երջանկություն բերի......♥
Թող, որ բոլորի երազանքները իրականություն դառնան....♥
Թող այս տողերը կարդացողի աչքերը երբեք չպարուրվեն տխրության նոտաներով.....♥
Թող բոլորի դեմքին իջնեն ժպիտներ, և այն պահպանվի ամբողջ տարվա ընթացքում.....♥
Այս գալիք տարին թող կատարի բոլոր մանուկների իղձերը....♥
Թող գալիք ձիու տարին իր հետ միայն սեր և ծաղաղություն բերի....♥
Թող մարդկային կյանքը արժանավորվի այս տարուն և գնահատվի մինչև վերջ....♥
Նոր տարվան բոլորն իրենց ժպիտները փոխանցեն մեկ-մեկու, որպեսզի՝ ինչպես ամանորն է, այնպես էլ նրանց դեմքի արտահայտությունը լինի....♥
Ուզում եմ, որ այս գալիք տարին բոլոր ուսանողներին հաջողություն բերի իրենց դասերում, քննություններում: Ովքեր, որ ավարտում են՝ նրանց էլ հաջողություն և բարի ճանապարհ դեպի նոր կյանք: Թող երջանկությունն ինքնին բնակվի մեր սրտերում և զգացնել տա իր ավելնորդությունը, որպեսզի մենք մեր կամքով նրան դուրս հանենք այնտեղից: 
Երջանկությու՛ն.....սե՛ր....խաղաղությու՛ն....պրազությու՛ն....հարգա՛նք.....ամենակարևոր արժանիքները այս գալիք տարվանից հետո:
Թող անցնող տարվա հետ մոռանանք բոլոր դժվարությունները, հիվանդություններն ու դժբախտություննները։ Մաղթում եմ, որ  2014-ին իրականանան բոլորիս ցանկություններն ու նախորդ տարիներին չիրականացած բոլոր իղձերը։ Հուսանք, որ 2014-ը կլինի հուսո, սիրո և ամենակարևորն է՝ խաղաղության տարի։ 

Իսկ հիմա ուզում եմ խոսել նոր տարվա գիշերը երազանք պահելու մի քանի տարբերակների մասին.
  • Շատերն են երազանքը գրում թղթի վրա, այրում այն, գցում շամպայնի մեջ ու խմում, բայց կան մի քանի կանոններ, որ անհրաժեշտ է պահպանել: Նախ երազանքով թուղթը պետք է ծալել 4 հավասար մասերի, այրել այն մոմի բոցով այն պահին, երբ անցնում են հին տարվա վերջին վայրկյանները, ապա գցել շամպայնի մեջ ու խմել հենց այն պահին, երբ ժամացույցի սլաքը կհարվածի 12-ին:
  • Կարող եք նաև ձեր երազանքը գրել թղթի վրա, դնել այն ձեր նոր տարվա հագուստի կարի մեջ և կեսգիշերին կարի մեջ գտնվող թուղթը պահեք աջ ձեռքով և բարձրաձայն արտասանեք ձեր երազանքը:
  • Տոնածառի վրա կախեք արկղիկ ու դրա մեջ դրեք Ձեր երազանքով թղթիկը: Նոր տարվա գալուստից 5 րոպե առաջ ձախ ձեռքի մեջ վերցրեք արկղիկն ու ասեք. «Արկղիկ, դու պահում ես իմ գաղտնիքը, և դա պատահական չէ: Թող այն դառնա իրականություն»: Ժամը 12-ին երազանքով թղթիկը նետեք լուսամուտից ցած, իսկ արկղիկը նորից կախեք եղևնուց:
  • Գրեք նամակ Ձմեռ պապինՍա գուցե ծիծաղելի կհնչի, բայց երազանքների մասին գրելը դրանց իրագործման ճանապարհին առաջին քայլն է: Ամեն նոր տարի ծրարի մեջ դրեք երազանքներով Ձեր նամակը և հաջորդ նոր տարի բացեք այն ու տեսեք, թե գրվածներից ինչն եք կատարել, իսկ ինչի վրա դեռ աշխատել է պետք:
  • Նոր տարվա գիշերը 12 թղթիկների վրա գրեք Ձեր 11 ցանկությունները, իսկ մի թղթիկը դատարկ թողեք: Դրեք թղթիկները բարձի տակ և առավոտյան պատահականության սկզբունքով հանեք մի թեղթիկը: Այն, ինչ գրված կլինի այնտեղ, կկատարվի այս տարի:
  • Հուսով եմ՝ իմ մաղթանքներով և երազանքների կատարման ձևով կօգնեմ ձեզ՝ կատարելու ձեր երզանքները.....
Ժպիտ, սեր ուրախություն, Ու ՛շատ շատ երջանկություն: Խաղաղություն բոլորին: Շնորհավոր ձեր նոր տարին...  

Թող այս տարին հրաշքներով լի տարի լինի... Ժպիտ, ծիծաղ, խինդ, բերկրանք, հաղթանակ ու... ջերմություն ձեզ... Շնորհավոր նոր տարի...   

Ամանորը հրաշալի տոն է, որը կապված է գալիք տարվա լավագույն հույսերի և ցանությունների իրականացման հետ: Այն կախարդական է, խորհրդավոր, զարմանալի, անկրկնելի ու հմայիչ... մարդիկ սպասում են հերթական հրաշքի, մի լուսավոր հեքիաթի, նոր երջանկության... Շնորհավոր Ամանոր... ցանկանում եմ, որ 2013 թվականը նոր ձեռքբերումների տարի լինի... 

Այս տարում գալիք հաջողությունը Մեզ ուղեկցի ամբողջ տարում ու ողջ կյանքում Ամեն օրը լինի ամանոր մեր կյանքում Նոր հույսերի ու երազանքների տարի Որպես սրտիս անկեղծ խոսքեր Րոպեն, տարին գալիք թող որ լինի շհնորհավոր: 

 

Ի՞նչն է մեր կյանքը երջանիկ դարձնում: Այն, որ բոլոր հարազատներդ անհոգ ու երջանիկ են: Այս նոր տարում ցանկանում եմ, որ անհոգ լինենք բոլորս: Երջանիկ օրերից բաղկացած մի ֆիլմ ունենանք: Թող կործանվի չարը բոլորիս սրտերից, և բարին բույն դնի մեր սրտերին: Սիրեք, ժպտացեք, ապրեք...





ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ և ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ....

Комментариев нет:

Отправить комментарий